05 06 2020

Ոստիկանությունը ուժային կառույց է և կարող է ու պետք է ուժ կիրառի. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանությունը ուժային կառույց է և կարող է ու պետք է ուժ կիրառի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի հայրենակիցներ.

Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից:

Նշենք, որ քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչպես են Ոստիկանության աշխատակիցները ուժ կիրառում Երևանի այգիներից մեկում մի քաղաքացու նկատմամբ, ձեռնաշղթաներ հագցնում և բերման ենթարկում՝ դիմակ չկրելու համար:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ