Համավարակի տարածմանը զուգահեռ եվրոպական երկրները տարեսկզբից վերականգնեցին իրենց սահմանները և առանձին` միայնակ են պայքարում բացիլի դեմ։ Չինաստանը և Ռուսաստանը քայլեր ձեռնարկեցին` իրենց ինքնիշխանությունն ամրապնդելու, ինքնուրույն բևեռներ դառնալու, աշխարհի բոլոր մասերում իրենց ազդեցությունը մեծացնելու համար։ Գլոբալացած թվացող աշխարհը մասնատվեց, ու ամեն երկիր ինքնուրույն է փորձում լուծել իր խնդիրը։ Աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական այլ փաստեր և դրանց հետևանքները միտումնավոր չնշելով` արձանագրենք, որ բազմաթիվ վերլուծաբաններ եզրահանգում են, թե ողջ աշխարհը համակած վարակն ազդարարում է գլոբալիզացիայի վախճանը։ Նրանք պնդում են նաև, թե գլոբալ աշխարհի միակ բևեռը կորցնում է ազդեցությունը և երկրագնդին իր կարգն ու կանոնը թելադրող կենտրոն չէ այլևս։
Նույն հիմնավորումներով կարելի է նաև հակառակը պնդել։ Համավարակը գուցե իրոք գլոբալ աշխարհի միակ բևեռը դառնալ ցանկացող ուժի հուսահատ քայլն է, բայց փաստ է, որ աշխարհը վարակում են միևնո՛ւյն բացիլով ու բոլոր երկրներին պարտադրում են ներմուծել միևնո՛ւյն կարգուկանոնը։ Միթե գլոբալացված աշխարհը հենց այդպիսին չպետք է լիներ. որտեղ տարբերություն չկա` թե ով որտեղ է ապրում, քանի որ` բոլորն ապրում են նույն պայմաններում և նույն կերպ։ Միթե միակ բևեռն ավելի հաջող չի գործի, եթե մասնատի ու պառակտի աշխարհն և ամեն պետության առանձին պարտադրի ի՛ր թելադրած կարգուկանոնով ապրելու միակ պայմանը։ Իսկ ընդդիմացողներին իր պայմանը թելադրելու համար, ըստ արդեն տարածած լուրերի, աշնանը կվարակի ավելի վատ բացիլով, հետո` պատվաստելու միջոցով կչիպավորի։
Այսինքն. ըստ լուրերի, հենց հիմա է որոշվում մարդկության ճակատագիրը։ Եվ մենք պետք է իմանանք. մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինքնուրո՞ւյն է որոշումներ կայացնում, թե՞ բևեռի թելադրանքն է կատարում. մե՞նք ենք որոշում` ինչպե՛ս ապրել, թե՞ մեզ կենսաձև են պարտադրում։ Կա՛ն չէ երկրներ, որ չեն ընդունել «ինքնամեկուսացման» կանոնները ու արտառոց վիճակագրություն չունեն։ Ուստի նաև. նրանց չի սպառնալու պարտադիր չիպավորման հեռանկարը։ Իսկ մեր երկրում, օրինակ, խստագույնս` խոշոր տուգանքի ու պատժի սպառնալիքով պարտադրված է դիմակ կրելը, երբ բոլորը գիտեն, որ դիմակը չի պաշտպանում բացիլից, դիմակը բոլորը կրում են ձևականորեն, դիմակը գնում են բազմապատիկ բարձր գնով և դիմակ վաճառելու սպեկուլյացիան խրախուսվում է պետականորեն։
Մերօրյա աշխարհին և հատկապես` քաղաքակիրթ դարձած երկրներին միակ բևեռի կամքը թելադրելու ամենաազդեցիկ գործիքը եղել ու մնում է համացանցը։ Բանն այն է, որ մենք համացանցում ամեն ժամ ստանում ենք առնվազն 70, օրական մոտ՝ 1500 լուր, որոնց մոտ 80%-ը աղբ կամ ֆեյք է` նույն համացանցի տվյալներով։ Իսկ սա նշանակում է, որ 20% ճշմարիտ լուրերը լրահոսի մեջ մենք կարող ենք չկարդալ կամ չզանազանել ստից։ Ուստի. լուրի համակարգչային տարածման ձևը առաջնային է դարձնում լուրի ճշմարտացիությունը պարզելու անհրաժեշտությունը։ Գիտության լեզվով՝ դա լուրը վերիֆիկացնելու և ֆալսիֆիկացիան բացահայտելու` ճիշտը ստից զանազանելու խնդիրն է։ Առանց պարզելու` լուրը համապատասխանում է իրականությանը, թե սուտ է, համացանցից օգտվողը լավագույն դեպքում հայտնվում է անորոշության մեջ, իսկ ավելի հաճախ` թյուրիմացության զոհ է դառնում։ Սա հենց այն ճանապարհի սկիզբն է, որի վերջում ակամա, անգիտակից, պարտադրված չիպավորումն է։ Իսկ մեր երկրում, ինչպես հայտնի է, մի ողջ պետական ֆեյք-ֆաբրիկա է գործում, իսկ վարչապետի պաշտոնն զբաղեցրած անձը ստում է անդադար։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը