Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՝ Մեծ Հայրենականի մասնակից Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և գրառում կատարել․ «Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։
https://obd-memorial.ru/կայքում Մեծ հայրենականի զոհվածների, անհետ կորածների, մահացածների տվյալներն են։ Այստեղ փնտրում ենք Նիկոլ Փաշինյանի հրապարակած մարդու տվյալները և հետևյալն է բերում՝
Ծննդյան թիվ – 23․12․1913
Ծննդավայր – Հայկական ՍՍՀ, Ենոքավան
Ճակատագիրը - Համագործակցել է թշնամու հետ, զոհվել է
Մահվան թվական – 29․09․1943
Վարչապետի ներկայացրած Նիկոլ Փաշինյան ավագի մասին տվյալները և որոնողական կայքի տվյալները համընկնում են, որտեղ նշվում է, որ Նիկոլայ Վարտանի Փաշինյանը ծնվել է ՀԽՍՀ, գյուղ Ենոքավան, 1913 թվականին և մահացած 1943թ․։
Վարչապետի հրապարակած՝ պատերազմի մասնակից Նիկոլ Փաշինյանը ի՞նչ ազգական է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չգիտենք, սակայն, ըստ կայքի տվյալների, համագործակցել է նացիստական իշխանությունների հետ։
Կայքը նաև հրապարակել է Գերմանական հաշվառման փաստաթուղթ։
Մեկ այլ որոնողական համակարգում փնտրելով Հայրենական Մեծ պատերազմի հիշյալ մասնակցի անուն-ազգանունը, բերում է գրեթե նույն տվյալները՝ այլ հայրանունով։ Այստեղ համընկնում է անուն-ազգանունը, ծննդյան և մահվան թվականները, նաև՝ վարչապետի ներկայացրած զորամիավորման համարը՝ 554-րդ հրաձգային գունդ։
Այս ամենից սակայն, պարզ չի դառնում՝ տվյալները վերաբերում են նույն մարդո՞ւն, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, միակ տարբերությունը հայրանունն է։ Բացի այդ, ներկայացված առաջին կայքում նշվում է, որ համագործակցել է նացիստների հետ, իսկ երկրորդում՝ որ անհետ կորել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը