30 03 2020

Մասիս Մայիլյանի պաշտոնավարումը դրական է ազդել որդու կարիերայի վրա

Մասիս Մայիլյանի պաշտոնավարումը դրական է ազդել որդու կարիերայի վրա

Արցախի նախագահի թեկնածուներին դիտարկելիս՝ թվում է խիզախ, ազնիվ ու փոթրկուն Վիտալի Բալասանյանի ու ճարպիկ Արայիկ Հարությունյանի ֆոնին, Մասիս Մայիլյանը հանդարտության ֆենոմենալ կերպար է, սակայն իրականում այդքան էլ այդպես չէ:

Հազվադեպ խոսող, ու չգիտես ինչու՝ դիվանագետը բնավ այն ցիվիլ ինտիլիգենտը չէ: Ցիվիլ դիվանագետի կերպարի մեջ հանդես եկող թեկնածուն, պարզվում է, ամենասովորական փողասեր չինովնիկ է, ով սիրում է պետությունից օգտվել, պարզապես մինչ օրս հաջող կերպով կարողացել է թաքցնել նաև այդ որոշ թուլությունները:

Yerevan.Today-ին հայտնի են դարձել Արցախի սույն պաշտոնյայի գործունեությունից մի քանի խիստ ուշագրավ դրվագներ, ընդ որում` դրանցից երկուսի դեպքում պարոն Մայիլյանի ղեկավարած արտգործնախարարության բաշխումները, չգիտես թե ոնց, բաժին են հասել սեփական որդուն:

2019 –ին Արցախի ԱԳՆ-ն մրցույթ է հայտարարում արցախցի ինտելեկտուալ երիտասարդության շրջանում՝ ընտրելու այն լավագույնին, ով պիտի արժանանար ԱՄՆ–ում անվճար սովորելու կրթական ծրագրի ուղեգրին: 

Եվ ահա, 13 կարիերսիտ արցախցիների լուրջ մրցակցության մեջ, չգիտես ինչու, հենց մրցույթի կազմակերպիչ հանդիսացող նախարար Մասիս Մայիլյանի որդին է ԱՄՆ ուղեգիրը շահում, այսինքն` Արցախի կառավարությունը թեկնածու է առաջադրում իր իսկ նախարարներից մեկի որդուն, ու սա բավականին լուրջ լարում է ստեղծում հենց կառավարության ներսում:

Ի դեպ, հատկանշական է, որ ՀՀ-ում տեղի ունեցած «հեղափոխությունից» հետո ԱՄՆ-ում որոշվել է, որ Արցախը ևս պետք է իր թեկնածուին ուղարկի քաղաքական դպրոց՝ մասնակացելու Հարավային Կալիֆոնիայի համալսարանի ծրագրին: Եվ ահա Արցախի առաջին արժանավորը, հետաքրքիր զուգադիպությամբ, հենց այն նախարարի որդին է, ով հայտնի է որպես ամերիկյան քաղաքական վարքաբանությունը կրող գործիչ:

Մյուս դրվագը․ հանուն որդու շահի, Մասիս Մայիլյանը պաշտոնը ծառայեցրել է դեռ 2018–ի տարեվերջին: Նա ծածուկ պլանավորել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը պետք է նոր վեբկայք ունենա, և առանց մրցույթի հայտարարման, առանց ծառայությունը պատվիրակելու, պատշաճ թղթաբանություն ապահովելու, պարոն Մայիլյանը ԱԳՆ-ի կայքին հատկացրած գումարը փոխանցել է սեփական որդուն՝ նույն Հայկին, միայն թե ստիպված չլինի երկրորդ անգամ մրցակցության մեծաթիվ հայտերի միջից մի կերպ Հայկին լավագույնը դարձնել:

Ասում են՝ ԱԳՆ-ի աշխատակիցները Մայիլյանի ջանքերի ու գերատեսչական նոր վեբկայքի մասին տեղեկացել են Մայիլյանի կազմակերպած շքեղ պրեզենտացիայի ժամանակ, ըստ որում՝ այդ օրն էլ չի հնչեցվել կատարողի անունը, որպեսզի չիմացվի, որ հերթական անգամ Մասիս Մայիլյանի թեթև ձեռքով անհայտ արցախցի երիտասարդից խլվել է աշխատելու և վաստակելու փոքրիկ շանսը: (Նշենք, որ Հայկ Մայիլյանն այժմ աշխատում է Արցախի պետական համակարգում՝ Մշակութի նապարարության տուրիզմի ծրագրերի ղեկավարն է)։

Այս երկու դրվագները բավականին խոսուն են պաշտոնյայի կերպարի պատկերացում կազմելու համար, առնվազն կարելի է պատկերացնել է՞լ ինչից, հնարավոր է, օգտվել է Մասիս Մայիլյանը իր պաշտոնավարման ընթացքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ