25 03 2020

Վարակակիրների հետ շփման թվով Երևանին հաջորդում է Արարատը

Վարակակիրների հետ շփման թվով Երևանին հաջորդում է Արարատը

Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման ամեն օր աճող թվերի, արտակարգ դրության ռեժիմի ավելի ավելի խստացվող պայմաններին զուգահեռ, պարզվում է, մի շարք  մարզային բուժկենտրոններ ինքնուրույնաբար սկսել են իրենց հարկի տակ ինֆեկցիոն բաժանմունքներ կահավորել:

Մասնավորաբար, մեզ հայտնի դարձած տվյալներով, զրոյից ինֆոկցիոն բաժանմունքներ են փորձում ձևավորել հատկապես Վեդու ԲԿ-ն և Արտաշատի՝ վերջերս նորացված տեխնիկայով վերազինված մեծ հիվանդանոցը, թեև սա հրահանգված չէ նախարարությունից: Նախարար Արսեն Թորոսյանը իրավիճակը դեռևս լրիվ վերահսկելի է համարում:  Ի դեպ, շուտով կգործարկվի Նորքի ինֆոկցիոն բուժկենտրոնի կցակառույցը, իսկ ԵՊԲՀ-ն արդեն շահագործման է հանձնել առանձնացված շենքում կառուցած նոր մեկուսարանը, որն արագ կերպով կազմակերպվեց հատուկ  կորոնավիրուսով վարակված անձանց բուժսպասարկումն ապահովելու համար: 

Տեղեկացնենք, որ մարտի 25-ի առավոտվա (ժամը 10:00) տվյալներով, Հայաստանում միայն մեկուսացածների թիվը հասել է 868 ի, ինքնամեկուսացվածների թիվը գերազանցում է 2400–ը, վարակվածներինը՝ 265-ի:

Ի դեպ, համադրությունների ֆոնին ուշագրավ է Արարատի մարզի տվյալները: Երևանից հետո կոնտակտավորների մասով հաջորդ ազդեցիկ թիվը մեզ հայտնի դարձած թվային տվյալներով, գրանցվել է Արարատի մարզում: Այստեղ  միայն վարակակիրների հետ շփում ունեցած  ինքնամեկուսացվածների թիվը գերազանցում է 450-ը, իսկ ախտորոշիչ թեստով փաստված վարակակիրների քանակը 60–ից ավելին է մարտի 25-ի դրությամբ:

Կարծիք կա, որ վարակի օջախներ ձևավորած անձինք, ըստ որոշ տվյալների, Երևանի կարի ֆաբրիկայի աշխատուժից են եղել: Երևանամերձ մի քանի համայնքներինց երիտասարդ աղջիկներ ամեն օր գալիս էին կորոնայով հայտնի դարձած սույն կարի արտադրամաս:

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես չհաստատեց մեր փոխանցած տեղեկություները՝ հայտնելով, որ հնարավոր է հենց այսօր նախարարությունը վարակի տարածման  դեպքերի քանակը, մեկուսացվածաների թարմացված թիվը  հրապարակի՝ ըստ  քարտեզագրված բնակավայրերի՝ հստակ ընդգծելով որտեղ Երևանի որ վարչական շրջանում քանի  բնակչի դեպք ունենք հաստատված, ինքնամեկուսաված անձանց քանակի մասին տեղեկատվությունը՝ քարտեզով:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ