16 01 2020

Նիկոլ Փաշինյանի ստերը բացահայտվում են արդեն ընդամենը 15 րոպեում

Նիկոլ Փաշինյանի ստերը բացահայտվում են արդեն ընդամենը 15 րոպեում

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երբևէ եղած ամենաակտիվ ֆեյսբուքյան պաշտոնյան է։ Նա օրը մի քանի գրառում է անում, նաև հանդես է գալիս ուղիղ տեսաեթերներով։ Բայց նաև Նիկոլ Փաշինյանն այն քիչ պաշտոնյաների թվում է, որոնց ֆեյսբուքյան գրառումները հաճախ սուտ են, իրականությունից հեռու և հերքվում են կարճ ժամանակ հետո։

Այսօր Հայաստանը կառավարվում է մեկօրյա կեղծիքներով, ժողովուրդը կերակրվում է ստերով, որոնք եթե 1․5 տարի առաջ ունեին ամիսների կյանք, ապա հիմա՝ ընդամենը 15 րոպեի։

Վերլուծեք ինքներդ,

1․ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին գրեց․ «Հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»։ Մեկ օր անց փորձագետները բերեցին թվեր ու փաստեր, որ ո՛չ Վրաստանից, ո՛չ Ադրբեջանից չենք անցել։

Հետո Նիկոլ Փաշինյանին կոպիտ պատասխան տվեց Վրաստանի էկոնոմիկայի նախարարը՝ մեղադրելով, որ առանց ճշտելու թվեր է հայտնում Հայաստանի ղեկավարը։ Արձագանք տվեց նաև Վրաստանի նախկին նախագահն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը։ 

Ստացվեց, որ հանուն մեկ գրառման, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց հարևան երկրների ղեկավարներին մեղադրել իրեն ստախոսության մեջ։

2․ Երբ հայտնի դարձավ, որ վարչապետի դստեր համար կառավարությունը մեքենա է գնել, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ նախ ուղիղ հեռարձակմամբ, թե՝ կառավարությունը պարտավոր էր և այլն, և այլն։ Հետո հայտարարեց, թե դա արվել է 2018թ․ ապրիլին, երբ դեռ «հեղափոխության» շունչն անգամ չկար։ Բայց փաստերով ապացուցվեց, որ վարչապետը ստում է, մեքենան գնվել է նոյեմբերին, ինչը նաև հաստատեց Դանիել Իոաննիսյանի կայքը։ 

3․ Հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրեց, թե ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել: Ընդամենը րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը ջնջեց իր գրառումը՝ որպես ոչ հավաստի տեղեկություն։ Հետո փոշմանեց, որ ջնջել է։ Այնուհետև տեղի ունեցավ զավեշտալին։ Վարչապետի՝ իրար հաջորդած երկու գրառումների կեղծ լինելը պարզվեց ընդամենը րոպեների ընթացքում։ Մինչ վարչապետը ներգաղթ էր ավետում, վիճծառայությունը գուժեց մշտական բնակչության՝ 7400-ով պակասումը։

4․ Հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղադրեց լուսանկար շվեյցարական թերթից ու գրեց․ «Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով: Շվեյցարական թերթի հոդվածում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատվել են դրական»։ Րոպեներ անց պարզվեց, որ հոդվածը պատվիրովի է, որի համար վճարվել է առնվազն 7 մլն դրամ։ Ստացվեց, որ իշխանությունը պատվիրել է վճարովի հոդված, որում ամեն կերպ գովում են «հեղափոխական» ձեռքբերումները, տնտեսությունը և այլն․․․ Մի տեսակ, էն միայնակ կնոջ նման, ով ինքն իրեն նամակներ և ծաղիկներ է ուղարկում, հետո ստանում-ուրախանում է։

5․ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին այցելել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այդ մասին սելֆի էր արել քննիչի հետ ու տեղադրել Ֆեյսբուքում։ Նախ մի շարք հարցեր առաջացան, թե՝

  • Ինչպե՞ս է պատահում, որ այդ կառույց հարցազննության գնալիս բոլորի հեռախոսները վերցնում են կամ առնվազն չի թույլատրվում օգտագործել։
  •  Ստացվեց, որ այսուհետ կարող է ամեն հարցաքննվող սելֆի անել քննիչի հետ։
  •  Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գաղտնալսման գործով որպես տուժող հարցաքննվում, եթե նա պատվիրատու է և այդ հայտնի գաղտնալսումներում պայմանավորվում են, թե ինչպես ու երբ դատավորը կալանքի որոշում կայացնի Ռոբերտ Քոչարյանի դեպքում և ինչու չկալանավորել Յուրի Խաչատուրովին։ 
  •  Ինչու՞ այս գործի մասին հիշեցին 1,5 տարի հետո միայն, երբ հանցագործության տարրերն ակնհայտ էին հենց սկզբից, դերակատարներն էլ չէին հրաժարվում, որ գործող անձինք իրենք են։

 

Բայց բացի այս հարցերը, ուշագրավ էր նաև այլ հանգամանք։ Նիկոլ Փաշինյանը սելֆիին կից գրել էր․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»: Այս գրառումը հերթական սուտն էր, որը նույնպես ունեցավ 15 րոպեի կյանք։ Շատերս ենք հիշում, որ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը ֆեյք լուրերի շտեմարան է, և ստիպված են լրագրողներն ու փորձագետները լրացուցիչ աշխատել՝ կանխելու համար պետության ղեկավարի՝ ամեն օր հասարակությանը հրամցվող ստերը։

Շարունակելի․․․

 Սևակ Հակոբյան

  • Ինչպե՞ս է պատահում, որ այդ կառույց հարցազննության գնալիս բոլորի հեռախոսները վերցնում են կամ առնվազն չի թույլատրվում օգտագործել։
  • Ստացվեց, որ այսուհետ կարող է ամեն հարցաքննվող սելֆի անել քննիչի հետ։
  • Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գաղտնալսման գործով որպես տուժող հարցաքննվում, եթե նա պատվիրատու է և այդ հայտնի գաղտնալսումներում պայմանավորվում են, թե ինչպես ու երբ դատավորը կալանքի որոշում կայացնի Ռոբերտ Քոչարյանի դեպքում և ինչու չկալանավորել Յուրի Խաչատուրովին։
  • Ինչու՞ այս գործի մասին հիշեցին 1,5 տարի հետո միայն, երբ հանցագործության տարրերն ակնհայտ էին հենց սկզբից, դերակատարներն էլ չէին հրաժարվում, որ գործող անձինք իրենք են։

Բայց բացի այս հարցերը, ուշագրավ էր նաև այլ հանգամանք։ Նիկոլ Փաշինյանը սելֆիին կից գրել էր «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»: Այս գրառումը հերթական սուտն էր, որը նույնպես ունեցավ 15 րոպեի կյանք։ Շատերս ենք հիշում, որ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը ֆեյք լուրերի շտեմարան է, և ստիպված են լրագրողներն ու փորձագետները լրացուցիչ աշխատել՝ կանխելու համար պետության ղեկավարի՝ ամեն օր հասարակությանը հրամցվող ստերը։

Շարունակելի․․․

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ