14 01 2020

Թե՛ 2018, թե՛ 2019 թթ․ ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել․ Նիկոլ Փաշինյան

Թե՛ 2018, թե՛ 2019 թթ․ ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել․ Նիկոլ Փաշինյան

Ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Նշեմ նաև, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին:

Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»:

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրության 2019 թվականին բնակչության թիվը պակասել է 7400-ով:

Նշենք նաև, որ այս գրառումը վարչապետը ժամեր անց հեռացրեց ֆեսյբուքից գրելով.

«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա:

Ասեմ նաև, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ