Հայաստանում արդեն լրիվ անիմաստ ու ավելորդ է խոսել օրենքներից: Ոչ միայն այսպես ասած՝ գրված կամ թղթերի վրա գրանցված, ընդունված օրենքներից, այլ նաև՝ չգրված օրենքներից՝ բարոյական ընդունված նորմերից, մարդկային նկարագիրն ու հասարակության հոգևոր-բարոյական պատկերն ընդհանրացնող մոտեցումներից:
Անիսաստ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր հետ քայլարածների իշխանությունը անկաշկանդ կարող է խախտել ցանկացած օրենք, վստահ, որ անմիջապես ստանալու է իր միակ քաղաքական հենարան օխլոս-պողոսների և պողոսուհիների միաձայն «դաբռո»-ն, կապ չունի՝ դրանք իրական լյումպեններ են, թե՝ ֆեյքաբուծարաններում աճեցված հայհոյիստներ: Աջակիցներ ունեցել են ոչ միայն Հիտլերն ու Մուսսոլինին, այլև հետագայում տարբեր աշխարհագրական տարածքներում իրենց հիտլերներ ու դուչեներ երևակայած բռնապետուլիկները:
Այն, որ մարդասպանության, անգամ երեք ոստիկանի սպանության հոդվածները վրաները կարող են «ծռիստները» ոչ միայն հայտնվել ազատության մեջ, այլև թավշապետի «դառոյով» կուսակցույթուն ստեղծել, նորմալ չէ: Բայց նման պայմաններում նորմալ է, որ թավշապետին քննադատողները ակնհայտորեն շինծու մեղադրանքներով ոչ միայն հետապնդվեն, այլև ցուցադրաբար կալանավորվեն ու ձերբակալվեն: Արսեն Բաբայանի դեպքը դրա ամենաթարմ օրինակն է, չնայած, օրինակներ շատ կան:
Նիկոլ Փաշինյանի համար դատական որոշումներ դակող դատավորին նույն Նիկոլ Փաշինյանի՝ «պատատակերին վնգստալու» մասին հայտարարության հիման վրա հարց տվող Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը, որպես սոսկալի հանցանքի մեջ կասկածվողներ, «սպեցնազով» ձերբակալվում-կալանավորվում են: Իսկ, օրինակ, «Հայելի» խմբագրության վրա հարձակված, բացահայտորեն լրատվական գործունեությունն ու խոսքի ազատության հիմնարար սկզբունքը ոտնահարող իրական հանցանք կատարողարարածները՝ ոչ: Ինչո՞ւ, որովհետև կատարել են թավշապետի եթե ոչ ուղիղ հրամանը, ապա առնվազն անուղղակի արտահայտած ցանկությունը՝ ամեն գնով ճնշել ՍԴ նախագահ ու դիրքերը չզիջող Հրայր Թովմասյանին, քանզի «Հայելու» ղեկավարը նրա քույրն է:
Այդ տրավլյան, որ այժմ Նիկոլ Փաշինյանի աբիժնիկակրատիան իրականացնում է կոնկրետ Հրայր Թովմասյանի դեմ, ընդհանրապես հավակնում է բերիայական ճնշամիջոցներին գերազանցելուն: Երևի Հրայր Թովմասյանի մանկապարտեզի դայակ-դաստիարակչուհիներին էլ Նիկոլը կտրամայեր բռնել ու մի հորինած բանի մեջ մեղադրել, բայց դա երևի հետոյի համար են թողել: Մինչ այդ, արդեն արձանագրվել են Հրայր Թովմասյանի սանիկների քրեական հետապնդման փաստերը, Հրայր Թովմասյանի տարեց հոր, ապա նաև դստեր նկատմամբ հատուկ ծառայության միջոցով իրականացված բացահայտ ճնշումը: Դա էլի մի կարմիր գիծ էր, որը թավշապետ Նիկոլը մեծ ցանկությամբ և ուրախությամբ տրորեց-անցավ՝ «չգիտակցելով», որ նույնը կարող է նաև իր հետ լինել, ինչ-որ մի ժամանակ անց:
«Աբիժնիկները» չունեն բարոյական արգելակներ, «աբիժնիկները» չունեն պարտավորություններ, «աբիժնիկները» ունեն միայն չարություն, տարիներով մեջները կուտակած թույն ու ատելություն, որն էլ առատորեն սփռում են բոլորի վրա, արդեն մեկուկես տարի է, ինչ դա անում են արդեն երկրի իշխանության կարգավիճակում:
«Աբիժնիկը», իմանալով որ ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը անմիջականորեն ներգրավված է ունիկալ ՝ երեխային լյարդի փոխպատվաստման, Հայաստանում մինչ այդ երբևէ չարված վիրահատության գործընթացում, աբիժնիկակրատիայի ծառաներին ուղարկում է, որ ահա այդ վիրահատությունից նրան՝ Արա Բաբլոյանին հանեն-տանեն հարցաքննության:
Իսկ աբիժնիկապետի համար «ժողովուրդ» աշխատողների մի բանակ, ուրախանում է դրանից, չցանկանալով հասկանալ, որ նույնը կարող է իրենց գլխին գալ ու անխուսափելիորեն գալու է: Նրանք, իրենց գանգում եղած բջիջների սակավության պատճառով չեն կարող հասկանալ այն պարզ ու պատմությամբ բազմիցս ապացուցված օրինաչափությունը, որ բռնատիրությունների, մանավանդ հեղափոխական բռնապետերի համար երբեք «ժողովրդի թշնամիները» չեն վերջանում: Միշտ նորերին են գտնում՝ արդեն եղածներից: Այնպես որ, եթե այս կրկեսը երկար շարունակվի, հերթը այսօր կատարվող այլանդակություններն արդարացնողներին ու իրենց զավակներին էլ է հասնելու: Իսկ աբիժնիկապետությունը շարունակվելու է: Համենայնդեպս, դեռ շարունակվում է ու, ոնց որ թե շարունակվելու է այնքան, մինչև պետականությունը վերջնականապես վարի չտրվի:
Հարութ Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը