28 09 2019

Դատավորների նկատմամբ ճնշման 7 դեպք, որ անուշադրության մատնվեցին

Դատավորների նկատմամբ ճնշման 7 դեպք, որ անուշադրության մատնվեցին

Ողջ համացանցը ակտիվորեն քննարկում է դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը մոտեցել է դատավոր Աննա Դանիբեկյանին և հարցրել, թե նա վնգստո՞ւմ է, թե՝ ոչ։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ԲԴԽ-ն, Արդարադատության նախարարը, պատգամավորները, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ են արձագանքել կատարվածին։

Այստեղ էլ հասարկությունը երկու թևի է բաժանված։ Մի մասը դատապարտում է քայլը, մյուս մասը՝ նշում մինչ այդ տեղի ունեցած դեպքերը և փաստում, որ եթե դատավորների, դատարանների նկատմամբ ճնշումներ չլինեին ամենաբարձր մակարդակով, այս վիճակը չէր լինի։

Ստորև ներկայացնում ենք վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած՝ դատավորների և դատական համակարգի նկատմամբ անարձագանք ճնշումների օրինակները․

  1. Երկրորդ նախագահ Քոչարյանին անձեռմխելիության հիմքով վերաքննիչ բողոքը բավարարած և նրան ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ճնշումներ սկսեցին։ Անգամ որոշները սկսեցին փորփրել նրա ատենախոսությունը։ Իսկ վարչապետ Փաշինյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփող ելույթում հայտարարեց, թե կա՞ նման դատավոր, որ իրեն չլսի։
  2. Երկրորդ նախագահին ազատ արձակած մեկ այլ դատավոր Դավիթ Գրիգորյանն էլ զերծ չմնաց ճնշումներից․ նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ։ Իսկ աշխատասենյակի խուզարկությունը տեղի ունեցավ կոպիտ խախատումներով, ինչն արձանագրվեց ԲԴԽ կողմից։ Դավիթ Գրիգորյանի հասցեն և հեռախոսահամարը նույնպես դարձավ հանրության սեփականությունը։
  3. Վարչապետը կոչ արեց մայիսի 20-ին բոլոր դատարանների դռները շրջափակել և չթողնել որև դատավորի շենք մտնել։
  4. Աշխատանքի վայր գնացող դատավոր Դավիթ Բալայանի ազատ տեղաշարժը ցուցարարները խփանեցին, իսկ երբ դատավորը փորձում էր պատուհանով ներս մտնել, նրան հրեցին և վայր ընկավ։ 
  5. Մանվել Գրիգորյանի խափանման միջոցին նվիրված դատական նիստի ժամանակ դատարանի բակում որոշ ցուցարարներ փաստաբանի նկատամամբ անհրագալից վերաբերմունք և բռնություն կիրառեցին և անգամ վնասեցին նրա ավտոմեքենան։ 
  6. Սահմանադրական դատարանի մոտ ցուցարարները տեսնելով ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին, քաշքշեցին նրան։ 
  7. Վարչապետը հայտարարեց, որ դատավորները պատերի տակ վնգստում են։ 
  8. ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշման հրապարակումից հետո իշխանության կողմից սկսվեցին բացահայտ ճնշումներ Բարձր դատարանի վրա։ Իսկ խորհրդարանը ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց սկսեց։

Այս և այլ բոլոր դեպքերում իրավապահ համակարգը չի արձագանքել դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին։

Վերոնշյալից հետևում է, որ մենք դարձյալ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ