17 07 2019

ՀՔԾ-ն հաստատել է դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին լուրը

ՀՔԾ-ն հաստատել է դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին լուրը

«Այո, ճիշտ են այդ տեղեկությունները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Politica.am-ի ունեցած տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։

Դավիթ Գրիգորյանը նշել է, որ գործողություններն իրականացվել են համապատասխան որոշումների հիման վրա, որոնք իր կողմից կվիճարկվեն։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ հաստատել է, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

«Առայժմ այսքանը կարող ենք ասել։ Այս պահին որևէ այլ բան ասել չեմ կարող, ընթացքում լրացուցիչ տեղեկություններ կտրամադրենք»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ