11 09 2019

Կաշառք` քաղաքական շանտաժի նկատառումով

Կաշառք` քաղաքական շանտաժի նկատառումով

Փաշինյանը նախապատրաստվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությանը։ Նա շանտաժ է նախապատրաստում։ Եվ ապահովել է օրենքն ու սահմանադրությունը կեղծիքով ու հարկադրանքով ոտնահարելու նախադրյալներ։ Բանն այն է, առաջիկա սեպտեմբերի 12-ին վերսկսվելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ևս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված անհիմն մեղադրանքով քրեական գործի դատաքննությունը: Իսկ օրերս Փաշինյանի կառավարությունը որոշեց՝ 2008-ի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ և նույն Փաշինյանի ակտիվ կազմակերպական ջանքերով ու հրահանգավորմամբ տեղի ունեցած ոճրագործության 10 զոհերի հարազատների իրավահաջորդներին և վիրավորներին դրամական աջակցություն տրամադրել:

Եթե նախագահ Քոչարյանի նկատմամբ մեկ տարի առաջ սանձազերծված վերահսկվող նախաքննությունը և պարտադրված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի բաղկացուցիչներ չեն, ապա օրվա կառավարության որոշումը հիմք կունենար միայն այն դեպքում, երբ դատարանը որոշեր` թե ովքեր են մարտի 1-ի զոհերի ու վիրավորների մեղավորները։ Մինչդեռ գործադիր իշխանության անունից աճապարանքով ընդունված Փաշինյանի որոշումը անուղղակիորեն, բայց անհերքելի հաստատում է, որ նա գիտակցում է մարդասպանության ուղղակի հրահանգիչը լինելու իր մեղքը և իր փոխարեն մեղավոր է նշանակել նախագահ Քոչարյանին։

Դատավարության ընթացքում իր այս նկրտումը «հաստատելու» համար նա դատաքննության մասնակից է դարձնելու մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ու վիավորներին։ Իրավական պրոցեսին հուզական ելևէջներ հաղորդող ու շեղող, ճշմարտությունը պարտակող այս հնարքը նախկինում արդեն օգտագործվել է։ Իսկ որպեսզի կոնկրետ դեր ստացած մասնակիցները շահագրգիռ ու կառավարելի լինեն և թելադրված ցուցմունքներն ու վկայությունները տան, մինչև դատավարության մեկնարկը նրանց կառավարության որոշմամաբ բյուջեից կաշառք են բաժանելու։

Այս նպատակով պետբյուջեից հատկացվել է 720 միլիոն դրամ։ Որպես միանվագ օգնություն, 10 զոհերի իրավահաջորդները կստանան 30 միլիոնական դրամ, ծանր մարմանական վնասվածք ստացած 10 անձինք` 15 միլիոնական դրամ և միջին ծանրության վնասվածք ստացած 54 անձ` 5 միլիոնական դրամ։ Բացի այս, իր ծանր հանցագործությունը գիտակցած օրվա վարչապետը նաև խոստացել է նույն մասշտաբի փոխատուցում` դատավարությունից հետո, եթե տուժողները տհաճ «անակնկալներ» չմատուցեն։ Փաստացի. Փաշինյանը 11 տարի առաջ գործած իր ոճիրը հատուցում է քաղաքացիների մուծած հարկերից և իր մեղքը բարդում է իր քաղաքական հակառակորդի վրա։

Սա անում է մեկը, ով ամեն առիթով կեղծավորությամբ արցախցիներին անվանում է «հերոս ժողովուրդ», բայց քաղաքական հաշվեհարդար է տեսնում այդ հերոս ժողովրդին ազատամարտի ժամանակ առաջնորդած Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Նաև փորձում է բանտարկել բոլոր հերոսներին, որոնց կողքին իր նսեմությունն առավել ընդգծված է երևում։ Մեկը, ով վայրկյան անգամ չի մտածել, որ անհարժեշտ է փոխհատուցել մեր երկրի սահմանները պաշտպանելու ընթացքում վիրավորվածներին ու զոհվածների ընտանիքներին։ Մեկը, ում համար ՊՊԾ գունդը գրոհած, պատանդներ վերցրած ու 3 մարդ սպանած ահաբեկիչները քաղաքական հենարան են դարձել։

Եթե Փաշինյանի մղումը անձնական նենգ նկրտումով չի պայմանավորված ու քաղաքական հաշվեհարդարի նպատակ չի հետապնդում, ապա նա պարտավոր է նույնպիսի աջակցություն տրամադրել 1996-ի սեպտեմբերյան իրադարձություններից տուժած, առանց որևէ մեղադրանքի կալանված, դաժան կտտանքների ենթարկված անձանց։ Իրականում. նա պետական բյուջեից կաշառում է իր կեղծիքից մոլորված քաղաքացիներին, որպեսզի հերթական անիրավչությունը գործի ու քաղաքական շանտաժի նոր հնարավորություններ ստանալ առաջիկա դատավարության ժամանակ։

Մի բան աներկբա է. Փաշինյանը ոչ միայն նպատակ չունի բացահայտել մարտի 1-ի մեղավորներին, այլ ամեն կերպ հետևողականորեն ջնջում է իր ու հոգեհոր հանցաքի հետքերը։

Անխուսափելիորեն կմեկնարկի ճշմարտությունը բացահայտելու ժամանակը և ժողովուրդի էյֆորիայից դուրս չեկած փոքրաթիվ մասն անգամ կգիտակցի, թե ինչպիսի անողոքությամբ են իրեն խաբել։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ