27 12 2018

Դեմոկրատիայից դիկտատուրա՝ ութ ամսում

Դեմոկրատիայից դիկտատուրա՝ ութ ամսում

Երբևէ պատմաբանները հաստատ կանդրադառնան XXI դարի II տանամյակի ավարտին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին ու կփորձեն պարզել դրանց հետևանքով առաջացած իրավիճակը: Նրանք գրեթե անխուսափելիորեն կարձանագրեն, որ այդ տարիներին աշխարհը հայտնվել էր համընդհանուր ժողովրդավարական ճգնաժամի և աշխարհաքաղաքական վերափոխումների անհրաժետության առջև: Նաև փաստեր կհայտնաբերեն, որ այդ բազմաբևեռ դարձած աշխարհը կառավարող բևեռներից առնվազն մեկն իր հերթական էքսպերեմենտն է անցկացրել 3 տասնամյակ առաջ վերստին անկախություն ստացած և բռնազավթված Արցախը ազատագրած բիբլիական Հայաստանում՝ օգտվելով երկրում ծրագրային հեղաշրջում կատարելու էժան ու հարմար նախադրյալներից:    

Պատմաբանները հավանաբար ստույգ տվյալներ կգտնեն, որ ի սկզբանե հեղաշրջման ծրագիրն ունեցել է «դեմոկրատիայից անցում դիկտատուրայի» վերնագիրը և «թավշյա» անվանումն ստացել է թարգմանությունից հետո: Նրանք նաև մի շարք մասնագիտական փաստեր կպեղեն, որոնք կբացահայտեն հին աշխարհում դասական ժողովրդավարությունից էվոլյուցիոն ճանապարհով բռնատիրության անցնելու և մոտ 25 դար հետո նույն անցման ռեվոլյուցիոն ու ծրագրային տարբերակի նմանություննեն ու տարբերությունները: Պատմաբանական այդ ուսումնասիրության սեղմնագիրը, հավանաբար, այսպիսի բավոնդակություն կունենա:

Վերանկախացած Հայաստանի երրորդ նախագահի օրոք ստեղծվել էր ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ օլիգարխիական իշխանական համակարգ: Իր իշխանավարությունը մի քանի ամիս ևս երկրաձգելու նպատակով, նաև իր դժգոհ, սակայն խոնարհ ենթակաների թողտվությունից օգտվելով՝ նախագահն իրեն կարգեց վարչապետ: Բայց նրա նախապատրաստած իրավահաջորդներից ամենաանհամբերը չհանդուրժեց այդ անակնկալը և, բոլորին շրջանցելով՝ հանձն առավ՝ անմիջապես ու արագ իրագործել առաջարկված ծրագրային էքսպերեմենտը: Մինչև նա քայլելով գավառից հասավ մայրաքաղաք՝ իշխանության «թավշյա» փոխանցումն արդեն ապահով կազմակերպված էր, և մի քանի անհրաժեշտ ծեսերից հետո ամենահամառ հավակնորդը ստանձնեց վարչապետի պաշտոնը:

Էքսպերեմենտի բոլոր հնարավոր էքստրեմալ հետևանքները բացահայտելու նկատառումներով՝ պատվիրատուները նոր իշխանությունը ձևավորեցին առավել ցածրորակ, անբարեհույս, փոքրամասնային կոնտենգենտից ու պատահականության սկզբունքով, հրահանգեցին՝ կիրառել ծայրահեղական ու հակաժողովրդավարական մեթոդներ, գործել հնարավորինս անհետևողական ու արագ: Նաև՝ պատվիրեցին հռչակել ամենայն ժողովրդավարական սկզբունքներն ու ամենաանիրատեսական խոստումները շռայլել` ժողովրդին առավելագույնս խաբելու ու նրա համբերությունը չափելու համար: Անակնկալի եկած ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը կղզիացավ ու սպասողական կեցվածք ընդունեց, իսկ ըմբոստ ու ծայրահետական տարատեսակ փոքրամասնությունները հանձն առան՝ վարձքի դիմաց աննախադեպ ակտիվությամբ կատարել նոր իշխանության բոլոր հրահանգները: 

Նոր իշխանության կրողներն այս բացառիկ պայմաններում բացառիկ ու աննախադեպ արագությամբ գերազանցեցին նախորդի բոլոր անօրենությունները, ընդօրինակեցին բոլոր արատներն ու ինքնաշնորհեցին բոլոր արտոնությունները։ Ապա նաև բազամապատկեցին դրանք մինչ այդ անհայտ գործոններով ու մեթոդներով։ Վերականգնեցին և նոր թափ ու մասշտաբ հաղորդեցին օլիգարխիային։ Նրանցից ամենախոստումնալիների միջոցով հաշվեհարդար տեսան անվստահելիների ու կամակորների նկատմամբ և տիրացան նրանց ամբողջ ինչքին: Երկրի ողջ հարստությունը վերստին կենտրոնացրեցին մի քանի կլանների կամ ընտանիքների ձեռքին։ Այս կերպ ստեղծեցին նոր էլիտա և իրենք իրենց սկսեցին անվանել՝ վերնախավ: 

Ապա նորաստեղծ վերնախավի ու օլիգոպոլիայի գլուխն անցավ «թավշյա» առաջնորդը և ստանձնեց դիկտատուրական լիազորություններ: Նա իր համար սահմանեց իրավունքներ ու իրեն ազատեց բոլոր պարտականություններից: Նա նաև իր նոր վերնախավի ու իրենը դարձած հին օլիգարխների համար սահմանեց օրենքներ. իրեն շրջապատեց իրավունքներից զուրկ ու անսահմանափակ պարտականություններ ունեցող միլիարդատերով: Իր հրահանգով դատախազները բոլոր մյուսների համար մեղադրանքներ հնարեցին և դատավորները դատավճիռներ կայացրեցին: 

Ժողովրդային հուզումների հնարավորությունը բացառելու և ժողովրդին հլու ամբոխի վերածելու նկատառումներով էլ՝ հռչակվեց ներքին ու արտաքին թշնամու դեմ պայքարի անհրաժեշտության մասին առասպելը: Նոր առասպելին չհավատացողները ևս թշնամի հռչակվեցին և հայտարարվեց «հակաթավիշների» դեմ պայքար։ Իսկ «սրբազան» ու ամեն ինչից` ազատագրված Արցախից ու Հայաստանի պետականությունից վեր դասված «թավշյա» ծրագիրն իր հաղթական ավարտին հասցնելու համար առաջնորդն իր դիկտատորական լիազորությանը գումարեց նաև ողջ իշխանության իրավասությունները։ Նա իր մեջ ամփոփեց օրենսդիր, գործադիր, դատական ու տեղեկատվական ողջ իշխանությունը։ 

Ժողովրդավարությունից դիկտատուրա անցումն անշրջելի դարձնելու և հաղթական նվաճումները պաշտպանելու համար առանձնակի հզորության հասցրեց հատուկ ծառայությունները և ստեղծեց անձնական նվիրումով գործող պատժիչ գրոհայինների հրոսակախմբեր։ Այս ուժային կառույցներին վերապահեց արտակարգ իրավունքներ, նաև օժտեց ցանկացած մարդու անձնական կյանքին միջամտելու անսահմանափակ լիազորություն և տրամադրեց անհրաժեշտ արդիական տեխնոլոգիական հնարավորություններ: 

Եվ երբ արդեն թվում էր, որ առաջնորդը կատարել է իր առաջադրանքը և ժողովրդավարությունից դիկտատուրա անցումն այլևս անշրջելի իրողություն է` ծրագրի իրագործման արդյունից սարսափած պատվիրատուն դադարեցրեց էքսպերեմենտն ու չեզոքացրեց առաջնորդին։ Աշխարհաքաղաքական պատվիրատու, այնուամենայնիվ, որոշեց շարունակել հավատարիմ մնալ ճգնաժամ ապրող ժողովրդավարական սկզբունքներին ու բարեփոխել դրանք, և հրաժարվեց դիկտատուրական հեռանկարից։ 

Ու թեև էքսպերեմենտը պատվիրված էր` դիկտատուրայի արդի հնարավոր արդյունքները բացահայտելու և հաջողության դեպքում` այլ երկրներու կիրառելու նպատակով, բայց ծրագրի առաջացրած հետևանքները հիմք դարձան` առաջնորդին պատժելու համար։ Բանն այն է, որ ժողովրդավարական աշխարհում ցանկացած պետության ղեկավարի ամենաաններելի սխալը կամ հանացանքը՝ արդարադատոթյանը միջամտելն ու ստելն է: Եվ առաջնորդին նախևառաջ դա՛ չներվեց։

 

Տիգրան Ուզունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ