12 11 2018

Չկա երկիր, որը զարգացել է հանրահավաքներով և մարդ բռնելով

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների և վերջիններիս աշխատել չցանկանալու մասին, ինչպես և սպասվում էր, բուռն արձագանք առաջացրեց։ Այն, որ ցանկացած երկիր զարգանում է միայն աշխատելով և արժեք ստեղծելով, ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Սակայն, վարչապետ դարձած անձն այդ մասին հիշում է միայն հիմա։ Նրան այդ պաշտո՞նն էր պակասում և վեց ամիս ժամանակ, որպեսզի հասկանար, որ ոչ մի երկիր չի զարգացել հանրահավաքներով և մարդ բռնելով, ինչպես ինքն էր պատկերացնում։ Կամ գուցե՞ նա այդ մասին մինչ այդ էլ գիտեր, բայց այն ժամանակ ասում էր, որ լավ ապրելու համար ոչ թե պետք է աշխատել, այլ իշխանափոխություն կամ հեղափոխություն անել՝ այսինքն, իշխանության բերել իրեն, որից հետո միայն մարդիկ կսկսեն լավ ապրել։ Հիմա ահա այդ մարդիկ իշխանության են բերել Նիկոլ Փաշինյանին, բայց նրանք ոչ միայն չեն սկսել լավ ապրել, այլ ընդհակառակը՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է վատացել։ Ի՞նչ հետևություններ կանեն այդ մարդուն իշխանության բերածները, կերևա առաջիկա ընտրություններին։ Ամեն դեպքում, սա այն դեպքն է, որ նրանք, թերևս, արժանի են այն վերաբերմունքին, որ արժանացրել է իրենց սիրելի, «ժողովրդի» վարչապետը վերոնշյալ հայտարարությամբ։

Այդ ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն նման չէր լինի, եթե չխոսեր այնպիսի թվերի մասին, որոնք մեղմ ասած անհասկանալի են։ Ի՞նչ 350 հազարի և 800 հազարի մասին է խոսքը՝ զբաղվածների և գործազուրկների՞, տնտեսապես ակտիվ և տնտեսապես ոչ ակտվ բնակչության հարաբերակցությա՞ն, թե՞ մեկ այլ բան։ Համենայնդեպս, Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշներում թվերի նման հարաբերակցության պարզապես չկա։ Համաձայն ԱՎԾ հրապարակումների, Հայաստանի աշխատանքային ռեսուրսները 2017-ին 2 մլն 21 հազար մարդ է կազմել։ Դրանից տնտեսապես ակտիվ է 1 մլն 230 հազար մարդ, որից էլ զբաղված է 1 մլն 11 հազար մարդ, գործազուրկ է 219 հազար մարդ։ Փաստորեն, աշխատում են ոչ թե 350 հազար մարդ, այլ առնվազն դրա եռապատիկը՝ 1 մլն 11 հազարը։

800 հազար չաշխատող ասելով էլ Նիկոլ Փաշինյանը միգուցե նկատի է ունեցել տնտեսապես ոչ ակտիվ 790 հազար մարդկանց։ Եթե այդպես է, ապա անգամ այդ դեպքում հարաբերակցությունը հօգուտ չաշխատողների չէ, այլ հօգուտ աշխատողների է։ Մյուս կողմից էլ, հաշվի չի առնվել հարյուր հազարավոր մարդկանց առկայությունը, որոնք այդուհանդերձ, աշխատում են, բայց վիճակագրությոնը նրանց ընդգրկում է տնտեսապես ոչ ակտիվ 790 հազար մեջ։ Առաջինը, դա թաքնված աշխատուժն է։ Գաղտնիք չէ, որ մեր երկրում գործատուների և աշխատողների փոխադարձ համաձայնությամբ, վերջիններս աշխատում են առանց որպես աշխատակից հաշվառվելու։ Այնուհետև, տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մեջ են մեխանիկորեն ընդգրկվում նաև մարդիկ, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի։ Տարբեր տվյալներ կան նրանց թվի վերաբերյալ, բայց խոսքը դարձյալ 100-200 հազար մարդու մասին է։ Նրանք աշխատում են այլ երկրներում՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում և այնդտեղից գումարներ ուղարկում Հայաստանում բնակվող իրենց հարազատներին։ Այսինքն, նրանց «ճռռալով» պահում են իրենց իսկ արտերկրում աշխատող իրենց ազգականները։ Հետևաբար, անհասկանալի է վարչապետի դժգոհության Հայաստանում բնակվող նրանց հարազատների նկատմամբ։

Խոսելով աշխատել ցանկանալ-չցանկանալու մասին, երկրի վարչապետի պաշտոնում հայտնված մարդը պետք է հաշվի առներ երևույթի բոլոր կողմերը։ Այո, առկա է աշխատել չցանկանալու երևույթը, որը վերջին տարիներին ավելի մեծ տարածում է ստացել, ընդ որում, նաև այն բանի պատճառով, որ քաղաքական ուժերի և նրանց լրատվամիջոցների կողմից, այդ թվում Նիկոլ Փաշինյանի, ներշնչվել է այն միտքը, որ ոչ թե աշխատել չցանկանալն է այդ մարդկանց վատ ապրելու պատճառը, այլ որ նրանց «թալանում են», նրանցից «գողանում են» և այլն։ Թե ի՞նչ կարելի է գողանալ աշխատանք չունեցող և վատ ապրող մարդուց, հարցի այլ կողմն է, բայց ահա դարձյալ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2017» ամենամյա ուսումնասիրությունն արձանագրել է այդ քարոզչության անմիջական հետևանքները։

Համաձայն այդ ուսումնասիրության, թե ի՞նչ են արել իրենց կենսամակարդակը բարձրացնելու համար հարցին, հարցման մասնակիցների 39,8 տոկոսը պատասխանել է, որ իրենից ոչինչ կախված չէ և կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով ու լավ պայմաններով, 19,3 տոկոսն էլ նշել է, որ այդ ուղղությամբ պլաններ չունի։ Այսինքն, հարցվողների 59,1 տոկոսը մտադիր չէ ոչինչ անել իր ապրելակերպը բարելավելու համար: Սա այն է, ինչ ցանել են Նիկոլ Փաշինյանն ու մյուս քաղաքական ուժերը տարիներ շարունակ՝ արմատավորվել է հոգեբանություն, որ լավ ապրուստ ապահովելը կառավարության պարտականությունն է, այլ ոչ թե առաջին հերթին յուրաքանչյուր մարդունը։

Անշուշտ, ցանկացած կառավարության հիմնական պարտավորությունը երկրի տնտեսական զարգացումն է և բնակչության կենսամակարդակի բարձրացումը, բայց անչափ դժվար է դա անել, երբ նման արմատացած մտածելակերպ կա։ Խնդիրն ավելի է բարդանում, երբ իշխանության գլուխ է գտնվում մի կառավարություն, որի ղեկավարն ու անդամներն աշխատելու ցանկություն չունեն։ Ահա այդ պատճառով է, որ սեփական անգործությունը և դրական արդյունքների փոխարեն բացասական հետևանքները Նիկոլ Փաշինյանը փորձում է իրենից և իր կառավարությունից դուրս ուղղել և վերագրել իրեն կուրորեն հավատացած ժողովրդի «չաշխատող» հատվածին։

Արա Մարտիրոսյան

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ