13 12 2022

Ովքե՛ր են ադրբեջանական թուրքերի հետ փակել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը

Ովքե՛ր են ադրբեջանական թուրքերի հետ փակել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը

Երկուշաբթի էր: Երևանի դեկտեմբերյան խոնավասառը, կապարամպ, կիսամշուշոտ երկուշաբթի: Լռել էին չտեսների եվրատեսիլյան մոնոտոն ձայները: Միապաղաղ թարթում էին հրապարակի տոնածառի վանող տոնական լույսերը՝ հանգուցյալի դագաղի մոտ դրված մոմի նման սառը և անհաղորդ: Սուպերմարկետների մատույցներում ու ներսում, նույնքան անհաղորդ գնում-գալիս էին ստամոքսահյութին խոնարհվածաների բազմությունները՝ «նոր տարվա պատրաստության» մտմտուքներով:

Աննա Հակոբյանը, իր գրագետ կատվի հետ իբրև թե՝ «գիրք» էր կարդում: Իր երկրաքանդ, իրեն ուղղված «թո՛ւրք» բնորոշումից չվիրավորվող ամուսնու «գիրքն» էր դա՝ «Երկրի հակառակ կողմը», որ գիրք էլ չէ, այլ՝ իշխանությունը զավթելուց հետո Հայաստանը ոչնչացնելու, գրեթե բաց տեքստով շարադրված, ծրագիր...

Այդ պահին Նիկոլ Փաշինյանի սիրելի ադրբեջանական թուրքերը, իրենց բնորոշ ելուզակային եղանակներով, փակել էին Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհը: Հասկանալի է՝ մտացածին պատրվակներ, ադրբեջանական «բնապահպան ակտիվիստներ» (ոնց որ ասեն՝ խոտակեր բորենի) ու նման բաներ:

Իրականությունն այն է, որ ադրբեջանական թուրքերն ու Ալիևը որոշել են հնարավորինս արագ իրագործել Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու, Արցախի բեկորները հայաթափելու իրենց հանրահայտ ծրագրերը: Ալիևն ու ադրբեջանական թուրքերը որոշել են, որ հիմա իսկը ժամանակն է՝ է՛լ ավելի ոգևորվելով ՀՀ այսպես կոչված ղեկավար Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի« բարբաջանքներից, Արցախից գործնականում հրաժարվելու, Արցախի հայության անվտանգության ապահովումը բացառապես օտարազգի (այս դեպքում՝ ռուսական) «խաղաղապահ ուժերի», իսկ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ապահովումն էլ ինչ-որ եվրոդիտորդների վրա գցելու գործելակերպից:

Ի դեպ, եվրոդիտորդներն արդեն «քցեցին» իրենց սիրելի ծաղրանկարային բռնապետ Նիկոլ Փաշինյանին ու «թռան»: Ինչ վերաբերվում է ռուսական խաղաղապահ ուժերին, ապա Ադրբեջանի կողմից այս ճամփափակոցու զուգահեռ նպատակներից մեկն էլ նշված ուժերի վարկաբեկումն է: Թեպետ, եթե այդ «խաղաղապահ ուժերը» մի փոքր վճռական լինեին իրենց նախորդ ու ընթացքիկ գործողություններում, ապա նման հարց չէր էլ ծագի: Բայց դա հարցի միայն շատ փոքր մասն է: Ու այդ հարցում, կարելի է չնչին չափով իսկ չկասկածել, Նիկոլ Փաշինյանի ու նրա սիրելի գործընկեր Ալիևի շահերն ու մոտեցումները, եթե լիովին չեն էլ համընկնում, ապա՝ բավականին մոտ են:

Իբր, կամ ինչպես մոլի նիկոլականները կասեին. «Դե, խեղճ հարիֆն ի՜նչ անի, եթե ռուսական խաղաղապահները բան չեն անում...»: Դա էլ ավելի զզվելի «արդարացում» է, եթե դա ընդհանրապես կարելի է որպես արդարացում նշել: Ու ինչի՞ արդարացում. Հայրենիքն ու ազգն ուրանալո՞ւ, Արցախի ու Հայաստանի համար կյանքը դրած տասնյակ ու տասնյակ հազարավոր հայորդիների արյունն ու պայքարն ուրանալո՞ւ: Մի՞թե ուրացումը կարող է արդարացում ունենալ:

Ասում են՝ ադրբեջանական «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը: Ֆիզիկապես՝ այո: Բայց մի՞թե միայն նրանք:

Ըստ այնմ, ովքե՛ր են, ադրբեջանական թուրքերի հետ ձեռք-ձեռքի տված, փակել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհը:

Ճանապարհը թուրքերի հետ փակել են բոլոր նրանք, ովքեր 2021-ին քվե են տվել Նիկոլ Փաշինյանին և նրա երկրաքանդ քպ-ոներին:

Արցախի ճանապարհը փակել ու, ըստ էության, Արցախի հայության կոտորածն են ցանկանում բոլոր նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին ներել են գերընդարձակված «Եռաբլուրը», ներել են Հադրութը, Քարվաճառը, Կովսականը... Շուշին թշնամուն հանձնելը: Արցախի ճանապարհը թուրքերի հետ փակել են բոլոր նրանք, ովքեր 2018-ին այս չարիքին շալակած բերեցին իշխանության, իսկ հիմա, իբր, «քաղաքականությամբ չեն հետաքրքրվում», «սաղ էլ նույնն են», «էդ սաղ մի 1000 տարի առաջ արդեն տված էր»-ի կարգի ապուշություններ են մրմնջում, կարծելով, թե դա իրենց կազատի ուրացողի խարանից: Հա, ու հազարներով «դուխով» փախչում են իրենց պաշտած Նիկոլի կառ-ավիրած երկրից...

Արցախի ճանապարհը փակել են Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, փակել են Արցախում «նախագահ» նստած Արայիկ Հարությունյանն ու նրա «կաբինետի» բոլոր անդամները, որոնք հիմա համախմբման կեղծավոր ու դատարկ կոչեր են անում:
Փակել են, երբ Ալիևի կնգա ծննդին նվեր էին անում՝ օգոստոսին թշնամուն հանձնելով նաև Բերձորը, Աղավնոն... Ճանապարհը փակել են բոլոր նրանք, ովքեր դա՛ էլ ներեցին ու շարունակում են ներել թշնամու շահերն սպասարկողներին, «թո՛ւրք» բնորոշումից չվիրավորվողներին:

Կշարունակի՞ վարչապետ համարվել Նիկոլ Փաշինյանը, նշանակում է՝ Արցախում հայությունը կվերանա, իսկ Հայաստանը... Հայաստանն էլ չի՛ լինի: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր տխրահռչակ օլիգարխոները, «ջումհուրիեթ մայդանի» վերածված Հանրապետության հրապարակում իրենց սիրելի թուրքերի հետ տաշի-տուշի կանեն՝ թռվռալով մորթված վերջին հայերի դիակների վրա:

Երկուշաբթի էր: Չոր նավահանգստի կոկորդիլոսաբուծարանի մոտ քամուց թեթևակի օրորվում էր 10 միլիոն ծառ, ասես ծիծաղելով տիեզերքի ամենից դյուրամիտ ու կռապաշտ, ուրախ-զվարթ, տոնածառի լույսերով ոչնչացման գնացող խալխի վրա...

 

Արմեն Հակոբյան

     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ