08 07 2022

Փաշինյանի «կառավարության» վերջին նիստում տրվեց Հայաստանի թրքացման գործնական փուլի մեկնարկը

Փաշինյանի «կառավարության» վերջին նիստում տրվեց Հայաստանի թրքացման գործնական փուլի մեկնարկը

Երբեմն կենցաղային անցուդարձը շատ ավելի խորն ու ամբողջական է արտացոլում «քաղաքական գործընթացները», եթե Հայաստանի գահավիժման ու ոչնչացման առկա իրադարձությունների շղթան կարելի է այդպես բնորոշել:

Գոգնոց ու խոհանոցային սրբիչ էր պետք: Տնտեսական մեծ խանութի համապատասխան բաժնի աշխատակցուհուց հետաքրքրվեցի, ընդգծելով, որ ներկայացնի տեսականին, բացի՝ թուրքական արտադրության ապրանքներից: Ասաց, թե՝ տեղական գոգնոց ունեն: Համոզվեցի, որ տեղական է, վերցրեցի: Չգիտեմ, երևի աշխատակցուհին ինձ անտառաճանաչ նիկոլականի տեղ էր դրել, իսկ միգուցե ինքն էր խիստ միամիտ անձնավորություն, առաջարկեց տուփով խոհանոցային սրբիչներ, ասելով, թե՝ տեղական արտադրության են: Շուռումուռ եմ տալիս ներկայացված տուփը, որի վրա ոչ մի շտրիխ-կոդ չկա, բայց մի անկյունում այնուամենայնիվ կարդում եմ լատինատառ՝ «Թուրքիա»: Ասում եմ՝ աղջիկ ջան, սա տեղական չի, թուրքական է: Մեկ այլ տուփ է առաջարկում, նույնը: Երրորդ, մեկ այլ փաթեթավորման տուփի վրա՝ նույնը: Ու.

-Կներեք, ինձ մեր բաժնի մենեջերն ասել էր, որ սրանք տեղական են, ես էլ չէի ստուգել,-արդարացավ վաճառողուհին:

-Գիտեք, հարգելիս, ձեզ մոլորության մեջ գցած մենեջերին փոխանցեք, որ չնայած Նիկոլ Փաշինյանն ու նրա սպասարկուները ամբողջ թափով լծվել են Հայաստանի թրքացմանը, բայց դեռևս չեն հասել այն կետին, որ թուրքական ապրանքները Երևանում համարվեն «տեղական արտադրանք»:

Դա հուլիսի 7-ին էր: Ինչպեսև՝ Նիկոլ Փաշինյանի «կառավարության» նիստը: Տվյալ նիստում թուրքական շահերի սպասարկման երևանյան հիմնարկի վարչա-պետ Փաշինյանը հայտարարեց մասնավորապես հետևյալը (մեջբերումը ակնարկյալ հիմնարկի պաշտոնական կայքէջից). «Տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով»:

Ի՛նչ է սա նշանակում: Պետք չէ էքստրա-վերլուծաբան լինել՝ հասկանալու համար, որ այդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի թրքացման էրդողան-չավուշօղլուական ծրագրի գործնական փուլի մեկնարկը:

Սա նշանակում է, որ Հայաստանը, ծայրից՝ ծայր, այլ ոչ թե ենթադրենք մի որևէ հատվածում, դառնում է տարանցիկ տարածք՝ Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ անցուդարձ անող ադրբեջանական թուրքերի համար: «Երրորդ երկրկրների քաղաքացիները» նաև ադրբեջանական թուրքերն են:

Դե, իսկ հիմա թեթևակի զոռ տվեք ձեր երևակայությանը և կկռահեք, որ այլևս բացված հայ-թուրքական սահմանով ներսուդուրս անող ադրբեջանական թուրքերի հայասպան հորդաները այդ որտեղով, այդ ինչ ճանապարհներով ու բնակավայրերով են գնալու-գալու, այդ որ հյուրանոցներում են գիշերելու, որտեղ են սնվելու և այլն: Գուցե Կոնդի մերձակա հյուրանոցներո՞ւմ: Դա հենց Հայաստանի թրքացման սկիզբը կլինի՝ առարկայական, գործնական առումներով:

Ստեղծված իրավիճակում թերևս մնում է մեկ տեխնիկական «մանրուք» ճշտել. թե կոնկրետ ո՞ր ամսվա ո՞ր օրն են Էրդողանը և Փաշինյանը, վերջինիս խանդավառ կռապաշտների վայրենի աղաղակների ուղեկցությամբ պայթեցնելու Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և թռվռալու ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներից արված խարույկների վրա:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ