21 06 2022

Ջհանգիրյանը՝ նիկոլական «ժողովրդավարության» դագաղի հերթական մեխ

Ջհանգիրյանը՝ նիկոլական «ժողովրդավարության» դագաղի հերթական մեխ

Նիկոլական բռնատիրական ու հակահայ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի՝ ցածրակարգ ռաբիսի ելևէջներով և թրքախառն հայհոյախոսությամբ համեմված խոսքի ձայնագրության մի հատվածի հրապարակումը սևեռուն ուշադրության արժանացավ, մեղմ ասած: Ի լրումն, այդ ձայնագրության հանրայնացնումը լրահոսում առժամանակ խլացրեց «Նիգավանի կոտորածի» աղմուկը, որը, նկատենք, դեռ արնածորում է:

Ինչ վերաբերում է կոնկրետ սկանդալային ձայնագրությանը, ապա այն հետաքրքրական է միանգամից մի քանի առումով: Թվարկենք:

Առաջինը՝ ԲԴԽ նախագահի պարտականություններ կատարող Գագիկ Ջհանգիրյանը բացահայտ և՛ խոստովանում է, և՛ անհերքելի նոր ապացույցներ է ապահովում առ այն, որ ա) ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այդ պաշտոնից հեռացնելու գործընթացը կատարվում է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով, բ) այդ նպատակով գործադրվում է քրեական գործեր հարուցելու կամ դրանց սպառնալիքով Վարդազարյանի վրա ուղղակի ճնշում է գործադրվում, գ) Վարդազարյանին ուղղվում են այլ սպառնալիքներ:

Երկրորդը՝ Գագիկ Ջհանգիրյանը հատուկ ընդգծում է, որ այդ ամենը արվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրահանգով, այլ որ՝ Նիկոլ Փաշինյանին հրահանգողներ էլ կան: Դա՝ ձայնագրության հրապարակված հատվածում չի բացահայտվում, ուստի անհայտ է մնում, թե Փաշինյանին հրահանգողներն ովքե՞ր են՝ ԱՄՆ դեսպա՞նը, ռուսական հատուկ ծառայություննե՞րը, «Մոսսա՞դը», թե՞ թուրքական հատուկ ծառայույթունները, իսկ գուցե նրա սիրելի գործընկեր Ալի՞ևը:

Երրորդը՝ Գագիկ Ջհանգիրյանը բացեիբաց խոստովանում է, որ իր, իր Նիկոլի, առհասարակ, իրենց՝ «նոր նիկոլականների» ու «հին հհշականների» հիմնական «գլխացավը» Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅ Դաշնակցությունն են: Նման պաթոլոգիկ ատելությունը Ռոբերտ Քոչարյանի ու նաև Դաշնակցության նկատմամբ, որպես կանոն, բնորոշ է կա՛մ թուրքերին, կա՛մ թրքաբարո, թրքահպատակ անձանց, կա՛մ ծայրահեղ ապազգային, ազգուրաց տարրերին (խոսքը հենց ատելության, անհանդուրժողության ու նման հիվանդագին վերաբերմունքի մասին է, այլ ոչ թե այս կամ այն գործչին կամ քաղաքական ուժը քննադատել-չքննադատելու, ընդունել-չընդունելու):

Չորրորդը՝ ենթադրաբար, իրենց հայ համարողները ՀԱՑԻ սեղան են նստել, մինչդեռ Գագիկ Ջհանգիրյանը անդադար հայհոյախոսում է: Ենթադրելի է, որ գիտնական ու դասախոս համարվող Գագիկ Ջհանգիրյանի լեկցիաները բազմահարկ հայհոյանքների անդադար շարան են:

Հինգերորդը՝ Գագիկ Ջհանգիրյանը դրսևորում է տիպիկ քրեական տարրի «մտածողություն», «աշխարհընկալում» և կոյուղային բառամթերք, ըստ որում, նկատենք, նմանների հայհոյախոսությունը իրենց սիրելի, իսկ միգուցե՝ հոգեհարազատ ադրբեջաներենաթուրքերենով է: Թերևս, իրենց լսած կլկլոցախառն ռաբիսամուղամին համահունչ:

Այլ դիտարկումներ էլ կարելի է անել: Բայց հիմնականն այն է, որ այս պահի դրությամբ Գագիկ Ջհանգիրյանը, համապատասխան մեղադրանքով ու կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված չէ, պաշտոնանկ չի արվել, հրաժարական չի տվել: Նմանապես՝ Նիկոլ Փաշինյանը, առնվազն որպես կասկածյալ, նույն գործով չի ներգրավվել:

Հիմնական պահերից մեկն էլ այն է, որ այսպես կոչված «նոր» Հայաստանում, որը իբրև թե՝ «ժողովրդավարության բաստիոն» է, հարցերն ու խնդիրները «կարգավորվում» են ամենահոռի բռնատիրական մեթոդներով, իսկ այդ ամենի գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է: Ի լրոումն, կեղծավորության բարձրակետային ծեքծեքումներ են «վայ, նախկինները» բացականչողների դրսևորումները, քանզի նրանք կուլ են տալիս ու գործնականում ընդունում են ջհանգիրյանակերպ գերնախկիններին:

Ամեն պարագայում, Գագիկ Ջհանգիրյանը՝ իր ինքնամերկացնող զազրախոսքով ևս մեկ մեխ խփեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած հակահայ ռեժիմի ու նիկոլական «ժողովրդավարության» դագաղներին:

Բայց դե հարցեր ծագում են, էլի, ախր թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Գագիկ Ջհանգիրյանը, ինչո՞ւ պիտի մինչև հիմա իրենց լիուլի վաստակած ցմահ ազատազրկման պատիժները կրելիս չլինեին, որ մեր երկիրն էլ իրենց սիրելի ադրբեջանաթուրքերի կոխան չդարձնեին:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ