24.10.2018թ․ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում է․ «Ինչ-որ մի տեղից անվստահություն է առաջանում, որ ա՛յ էս իշխանությունը հաստատ եկել է, որ մի բան նենց չանի, ինչ-որ բան տա, ինչ-որ բան հանձնի և այլն, և այլն: Ես ընդամենը ուզում եմ ասել հետևյալը՝ մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանում չի կարող լինել էդպիսի իշխանություն․․․ Նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և ժողովրդի կարծիքն ա էն վճռական գործոնը, որը պիտի որոշի Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտու է, թե ձեռնտու չի. նույնիսկ, ինչ կքննարկվի բանակցային սեղանի շուրջ, էդ բացարձակապես էական չի»:
Այնուհետև ավելացնում է․ «Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր հոպ՝ արթնանանք տենանք Ղարաբաղի հարցը լուծվել ա, մնացել ենք մենք բան կամ հանրությունը․․․ էդպիսի բան չի կարող լինել ուղղակի:
Այսինքն մեր մեջ մարդիկ կան, որ մտածում են, որ կան ուրիշ խումբ մարդիկ, որ կարող ա մյուսներից թաքուն Ղարաբաղի հարցը լուծեն ու մարդիկ չիմանա՞ն դրա մասին․ դա ուղղակի աբսուրդ ա»:
Առնվազն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը հայտնի է կապիտուլյացիա անունով, 2022 թվականի գոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնեցրած փաստաթուղթը, որով Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի մաս, տեղի են ունեցել ժողովրդից թաքուն, գաղտնազերծվել են գաղտնի պայմանավորվածություններից հետո։
Համաձայն սոցիոլոգիական բոլօոր հարցումներին, Հայաստանի քաղաքացիների շուրջ 95 տոկոսը դեմ է Արցախի հարցի լուծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին, սակայն նա հարցը «լուծեց» առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը