Այսօր Ազգային ժողովում Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երի մասնակցությամբ քննարկմանը ներկայացնելով խնդիրները, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հիմնական խնդիրներից մեկը կապի և հաղորդակցության խնդիրն է:
«Որքան էլ Արցախի համապտասխան ոլորտի մարմինները, կամ մասնավոր օպերատորը միջոցներ ու քայլեր են ձեռնարկում, չեն կարողանում հաղթահարել այդ խնդիրը: Այսօր այդ խնդիրը շատ կարևոր է, կան բնակավայրեր, որտեղ ընդհանրապես բացակայում է կապը և ամենացավալին այն է, որ այդ բնակավայրերը սահմանային շրջանին ամենամոտն են տեղակայված և ինչ-որ բան լինելու դեպքում շատ դժվար կլինի դրա մասին տեղեկանալ կամ համապատասխան օգնություն ցուցաբերել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը