02 03 2022

Խորհրդարանն այսօր կփորձի նախագահ ընտրել․ ԱԺ կգա նաև կառավարությունը․ ՈւՂԻՂ



Ազգային ժողովն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:

ԱԺ այս քառօրյայի օրակարգում է մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրության հարցը: Միակ թեկնածում ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատրյանն է, ով այս պահին ԲՏԱ նախարարն է: Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը և թեկնածու չեն առաջադրելու: ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետեւաբար, առավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք  կլինի պատգամավորների 3/5-ը:

Օրակարգում է նաև ԿԲ անդամի ընտրության հարցը, թեկնածուն  ՔՊ-ի Քաղաքացիական պառաջադրած Լեւոն Սահակյանն է, ով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականն է:

Զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։

Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ