26 11 2021

Սահմանադրական դատարանում վիճարկվում է պատվաստումների մասին նախարարի հրամանը․ ուղիղ



Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով շարունակում է քննել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։

«Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը: Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նիստին ներկա է ՍԴ 9 դատավորները: Դիմողի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչն Արամ Վարդևանյանն է, պատասխանողի՝ ԱԺ,  ներկայացուցիչն է Մերի Մոսինյանը: Նիստին ներկա է նաև  երկրորդ պատասխանող կողմը՝ ՀՀ առողջապահության նախարարության  իրավաբանական վարչության պետ  Աննա Մկրտումյանը, իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Գոհար Ղուկասյանը, Գայանե Սահակյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ