Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվող փոփոխությունները և լրացումները մասնագիտական հանրության հետ քննարկելու համար ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունները հրավիրել են են զանգվածային լրատվամիջոցների գլխավոր խմբագրեր, լրագրողներ, իրավաբաններ, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչներ։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում լրատվամիջոցներին չազատել պատասխանատվությունից, ինչպես նաև նախատեսված է փոփոխություն կատարել լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող հոդվածում: Կփոխվի նաև պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը