Գումարվել է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը:
Օրակարգում 18 հարց է։
Մասնավորապես քննարկվելու է վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագիրը հաստատելու մասին, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին, Երևան քաղաքում աղբյուր-հուշակոթող տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին, Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին և մի շարք այլ հարցեր։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը