5 հանրային գործիչներ՝ Ռուբեն Մելիքյան, Նաիրա Զոհրաբյան, Նարեկ Սամսոնյան, Աղասի Ենոքյան, Անահիտ Սարգսյան որոշել են համատեղել ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։ այս թեմայով գործիչներն ասուլիս են տալիս։
«Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից. Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։ Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»»,- ասված է հայտարարությունում։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը