05 05 2021

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը․ ուղիղ



Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը:  Մայիսի 4-ին գումարված նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 33 հարց:

Նիստի մեկնարկին խորհրդարանականները նախ քվեարկության կդնեն նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները, ապա փակ նիստում կքննարկեն 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

ԱԺ նիստի օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը:

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ