21 04 2021

Կառավարական ամառանոցների մոտ ցույց է ի աջակցություն Փաշինյանին վռնդած սյունեցիների․ ՈւՂԻՂ



Քաղաքացիները հավաքվել են կառավարական ամառանոցների մոտ՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մուտք գործել ամառանոց։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սյունիքի մարզ, սակայն մի շարք քաղաքներից ու գյուղերից նրան հայհոյանքներով վռնդել են։ «Հայրենադավն այսօր իր մասին ամեն ինչ լսած վերադառնում է Երևան։ Բայց գազազած է և որոշել է պատժել սյունեցիներին։ Չի կարող։ Չի կարող ողջ հայությանը պատժել։ ԺԱՄԸ 20։30 հավաքվում ենք իր կյանքի մեծագույն երազանք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ, որ Սյունիքից տունդարձին հասկանա կրկին ու կրկին՝ նա Հայաստան աշխարհի ցանկացած անկյունում էլ համարվելու է հայրենադավ։ Ի զորակցություն ՍՅՈՒՆԻՔԻ ու ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»,- նշված է քաղաքացիներին ակցիայի հրավիրող հաղորդագրության մեջ, որը տարածել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ