Այսօր լրացավ ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցը։
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց պատերազմական գործողություններ: Ապրիլի լույս երկուսի գիշերը սկսված գործողություններն տևեցին չորս օր, որի ընթացքում ադրբեջանական բանակը կիրառեց իր զինանոցի գրեթե ողջ զինատեսակները: Հակառակորդը հարվածներ հասցրեց նաև խաղաղ բնակավայրերին, զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ և երեխաներ:
ՌԴ միջնորդությամբ, ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց, ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները: Մարտական գործողությունների հետևանքով Հայկական կողմը տվեց 110 զոհ և 120 վիրավոր:
Զինվորական ղեկավարությունն այցելու է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը