Կառավարությունը անցկացնում է հերթական նիստը։ Օրակարգում 26 հարց է, որից զեկուցվող է 3-ը։
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին,
«Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին,
«Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին,
Գույք հետ վերցնելու և Արցախի Հանրապետությանը նվիրաբերելու մասին,
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին եւ այլ հարցեր:
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը