Ազգային ժողովն արտահերթ նիստ է անում։ Նախաձեռնողը կառավարությունն է։
Օրակարգում երկու հարց է․
Խորհրդարանի դիմաց էլ բողոքի ցույց է՝ «Հայրենիքի փրկության շարժման» կոչով։ Նախապես տարածած հաղորդագրության մեջ Շարժումը հայտնում էր․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության եւ նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը: Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»։
ԱԺ արտահերթ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը