Կառավարությունը անցկացնում է հերթական նիստը։ Օրակարգում 62 հարց է, որից զեկուցվող է 4-ը։
Նիստում ընդգրկված են արցախյան վերջին պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված մի քանի որոշումներ։
Դրանցից մեկով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել Արցախի այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են աշխատանքը: Այժմ նրանց աշխատանքային փորձ ձեռք բերելու համար կտրամադրվի աջակցություն։ Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է 100 000 դրամի չափով աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված այն քաղաքացիներին, ովքեր գործատուի հետ կնքված պայմանագրով կանցնեն աշխատանքի ու աշխատանքային փորձ ձեռք կբերեն։
Բացի այդ, կառավարությունն առաջարկում է ամսական 34 000 դրամ վճարել գործատուի այն մասնագետին, որը կազմակերպելու է փորձի ձեռքբերման աշխատանքը, իսկ գործատուին կառավարությունը պարտավորվում է վճարել այդ անձի հաշվարկված եկամտահարկը, դրոշմանիշային վճարն ու սոցվճարը։ Գործազուրկ անձն այս ծրագրից միայն մեկ անգամ կարող է օգտվել՝ եռամսյա ժամկետով։
Նիստում նաև կնշանակվի Լոռու նոր մարզպետ։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումըլ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը