10 11 2020

Լուսավոր Հայաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Լուսավոր Հայաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ներկայացնում է կուսակցական դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել այն մասին, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։ 

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- գրել է վարչապետը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ