Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Իսկ հոկտեմբերի 20-ին վարչապետը հանդիպում է ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունենում Կառավարությունում:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը չորոշակիացրեց համդիպման առիթն ու օրակարգը, սակայն ընդգծեց, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման են հրավիրված մասնավորաբար՝ կուսակցության վարչության անդամները։
168.am-ն էլ հայտնել էր, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու Կառավարությունում հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կառավարության դիմաց մեր նկարահանող խումբը սպասում է իմքայլականների՝ շենքից դուրս գալուն, ուղիղ եթերով կարող եք հետևել ճեպազրույցներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը