20 10 2020

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ. Ուղիղ



Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Իսկ հոկտեմբերի 20-ին վարչապետը հանդիպում է ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունենում Կառավարությունում:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը չորոշակիացրեց համդիպման առիթն ու օրակարգը, սակայն ընդգծեց, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման են հրավիրված մասնավորաբար՝ կուսակցության վարչության անդամները։

168.am-ն էլ հայտնել էր, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու Կառավարությունում հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Կառավարության դիմաց մեր նկարահանող խումբը սպասում է իմքայլականների՝ շենքից դուրս գալուն, ուղիղ եթերով կարող եք հետևել ճեպազրույցներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ