28 09 2020

Միջազգային հանրությանը դիմելու նախաձեռնողականությունը պետք է մեր կողմից լինի. Լարիսա Ալավերդյան



Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձավ այս ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի խախտմանը, Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Հայաստանի ՄԻԵԴ դիմումին և այլ հարցերի: 

Լարիսա Ալավերդյանը նաև անդրադարձավ անհանգստություններին, որ երկրում ռազմական դրություն է հայտարարված, բայց դեռ շարունակվում են դատական նիստերը, որոնց ժամանակ քննվում են նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործերը: Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ-ում նախկին նախագահների ու գեներալների դեմ դատական գործընթացներ սկսելն Ադրբեջանի ծրագիրն է.

«Այս խումբը, որ եկել է իշխանության, ապրում է վիրտուալ, իր համար կառուցած մի տարածքում, որը կոչում է հեղափոխություն, և նրանք ունեն հեռու գնացող նպատակներ՝ ամբողջովին այլասերել և այլափոխել արժեհամկարգը: Եվ այսօր իրենք չեն հասկանում տարբերությունը՝ հայտարարում են ռազմական դրություն, բայց շարունակում են մի գործ, որը մտնում է Ադրբեջանի ծրագրերի մեջ: Դա նրանց ծրագիրն է՝ դատական գործընթացներ սկսել նախագաների, գեներալների դեմ: Ես չեմ ասում, որ իրենք դրանց մասին գիտեն, և եթե չգիտեն դա ավելի վատ է»: 

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ