08 09 2020

Տևական դադարից հետո շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը․ ուղիղ



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկամսյա դադարից հետո կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
 
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին կայացած դատական նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Սակայն, ինչպես ինքն էր նշել գրավոր ներկայացված դիմումի մեջ, հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով նա չէր կարողացել ներկա գտնվել նիստին։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ