07 08 2020

Դատական նիստ՝ «Կյանք և ազատություն» գրքի գովազդի չթուլատրման վերաբերյալ

Դատական նիստ՝ «Կյանք և ազատություն» գրքի գովազդի չթուլատրման վերաբերյալ

ՀՀ վարչական դատարանում ընթանում է դատական նիստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեչտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ։

Նշենք, որ տևական ժամանկ է նիստերը հետաձգվում են։ Վերջին անգամ դատական նիստը հետաձգվել էր քանի, որ դատավորի աշխատակզամում կորոնավիրուս էր հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր կոչուբաևը ևս դիմելով քաղաքապետարան և ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքապետարանի թույլտվությամբ, այն վահանակներին, որոնց վրա նախատեսվում էր տեղադրել «Կյանք և ազատություն» գրքի գովազդը, տեղադվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» ձեռագրի գովազդը։

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ