04 08 2020

Շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը․ ուղիղ

Շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը․ ուղիղ

Դատարանը տեղեկանքներ պահանջեց արգելանքի տակ գտնվող գույքի արժեքի և հաշիվների վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել նրանց գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։

Դատարանը անհրաժեշտ համարեց ներկայացնել արգելանքի տակ գտնվող գույքի արժեքի վերաբերյալ տեղեկանքները, դրանց սեփականության վկայականները և բանկային հաշիվների քաղվածքները։

Առաջարկում ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ