30 06 2020

ՍԴ-ի փոփոխությունները և հանրաքվեն չեղարկելու հարցերը՝ ԱԺ արտահերթի օրակարգում․ ուղիղ



ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում  են, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը հեղինակել են ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Սուրեն Գրիգորյանը: Այս փոփոխություններով ՍԴ մասին օրենքը համապատասխանեցվում է հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին:

Բացի դրանից ԱԺ 35 պատգամավորներ հեղինակել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ