04 05 2020

Կորոնավիրուսի վերահսկողության նոր ռազմավարությունը ԱԺ հանձնաժողովի օրակարգում․ ուղիղ



Ազգային ժողովում ընթանում է առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Օրակարգում է․

1. Օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը` համավարակին դիմագրավելու արդյունավետության բարձրացման տեսանկյունից` զեկուցող ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2. Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բնակչության սոցիալական պաշտպանության քաղաքականության  տեսլականը, ինչպես նաեւ բնակչության զբաղվածության ապահովման քաղաքականության հիմնական մոտեցումները եւ դրանց իրականացումը ` զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար/փոխնախարար:

3. Նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում բնակչության բժշկական օգնության եւ սանիտարահամաճարակային միջոցառումների բնականոն ընթացքի, ինչպես նաեւ բուժաշխատողների պաշտպանության ապահովման հիմնական մոտեցումները` զեկուցող ՀՀ առողջապահության նախարար/փոխնախարար:

4. Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության նոր ռազմավարությունը եւ գործնական միջոցառումները նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում` զեկուցող ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:

Առաջարկում  ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ