Չնայած արտակարգ դրությանը և ազատ տեղաշարժի սահմանափակմանը՝ Ազգային ժողովը շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից 10-ը քննարկվել է մարտի 24-ին:
ԱԺ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որքան հնարավոր է, արագ ավարտել նիստերի օրակարգը՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ այն հանգամանքը, որ դահլիճում մեծ թվով մարդիկ են ներկա լինում: Պատգամավորներին հորդորել են օրակարգը շատ հարցերով չծանրաբեռնել:
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը