Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մարտի 17-ի դատական նիստը չի կայանա։ Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի։ Հիշեցնենք, որ դատական նիստին նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն պետք է ներկայացնեին։
Այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամները ներկայացել են դատարան։ Փաստաբանական թիմը շարունակում է պնդել, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի և գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։
Ճեպազրույցով են հանդես գալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը