Տեղի է ունենում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Ձվի շրջանառության ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ» հարցը:
Հիշեցնեք, որ 2020 թվականի փետրվարի 20-ին Հանձնաժողովը վարույթ էր հարուցել 7 ընկերությունների նկատմամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով:
Հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը