06 02 2020

Ազգային ժողո՞վն է ճգնաժամի մեջ, թե՞ Սահմանադրական դատարանը․ հարցազրույց



Իրավական տեսանկյունից բովանդակային առումով անընդունելի նախագիծ է: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծին:

«Ելույթներից հասկացանք, որ նախատեսում են տապալել առաջին ընթերցմամբ քվերակությունը և այնպես են մեկնաբանել իրավանորմերը, որպեսզի հանրաքվե իրականացնեն: Սակայն նշենք, որ հետ բերելուց հետո որոշակի շտկումներ արվել են, ակնհայտ է, օրինակ՝ սկզբում օրենքի տեսքով էին սահմանադրական փոփոխության նախագիծը բերել, ինչը նախատեսված չէ, որ օրենքի նախագծով սահմանադրական փոփոխության նախագիծ ներկայացնեն»:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով անելու առաջարկին, մեր հյուրը նշեց. «Եթե իրավական և ժողովրդավար պետություն ենք, առաջնահերթ պետք է լինեն ժողովրդավար և իրավական պետության հիմնարար սկզբունքները հարգելն ու դրանց հետևելը: Վերջին շրջանում մենք անընդմեջ ինչ-որ արհեստական շտապողականության ենք ականատես լինում, որի արդյունքում տրամաբանության շրջանակներից դուրս պետությանը ոչ հարիր օրվա պարբերականությամբ իրավանորմեր են խախտվում, հետո փորձում են իրավիճակը շտկել, հետո ավելի վատ իրավիճակում են հայտնվում: Յուրաքանչյուրիս համար իրապես զարհուրելի իրավիճակ է ստեղծվել: Ակնահայտ է, որ օրվա իշխանության համար այնքան օրհասական է Սահմանդրական դատարանի հարցն օր առաջ լուծելու խնդիրը, որ իրենք ոչինչ այլևս չեն խնայում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ