Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները։ Հունվարի 15-ից սկսված նիստի օրակարգում երկու տասնյակ հարցեր կան, այդ թվում՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, «Առեւտրի եւ ծառայությունների մասին», գույքահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները։
Երկրորդ ընթերցումից առաջ նախապես կքննարկվեն և ԱԺ-ին եզրակացություն կներկայացվեն Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին նախագիծը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը