09 01 2020

Մեկամսյա ընդմիջումից հետո շարունակվում է Մարտի 1-ի գործի քննությունը․ ՈՒՂԻՂ



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Հիշեցնենք, որ դատական նիստը շարունակվում է մեկամսյա ընդմուջմից հետո։ Դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից գտնում էր ամենամյա արձակուրդում։

Վերջին դատական նիստին՝ դեկտեմբերի 3-ին փաստաբանական թիմը խնդրեց մինչև դատավորի արձակուրդ մեկնելը՝ նույն շաբաթվա ընթացքում, ևս մեկ դատական նիստ կազմակերպել, որպեսզի հնարավորություն տրվի անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։ Հայկ Ալումյանը հիշեցրեց Եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, որ այն գործերով, որոնցով անձը գտնվում է կալանքի տակ, պետք է քննվի առանձնահատուկ ջանասիրությամբ: Սակայն մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդներն առարկեցին։

Իր հերթին պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն վերջին անգամ քննարկվել է հոկտեմբերին, մինչդեռ, եթե անձը գտնվում է կալանքի տակ, ապա հնարավորություն է տրված դա կոմպենսացնել՝ երկու ամիսը մեկ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով։

Խափանման միջոցի հարցը չքննվեց։

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ