25 12 2019

Մայրաքաղաքի զարգացման ծրագիր, գույքահարկի արտոնություններ․ ավագանու նիստը՝ ուղիղ



Այսօր դեկտեմբերի 25-ին,գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

Ավագանու նիստի օրակարգում է․

1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:

3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրի վերաբերյալ:

4. Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

5. Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

6. 2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին:

7. 2020 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:

8. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:

9. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N45-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

10. Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին:

11. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին:

12. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

13. Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի հ.11/1 հասցեում գտնվող գույքի վերակառուցման և հիմնանորոգման ծրագրին հավանություն տալու, գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:

14. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը /հեռավորությանը/ ներկայացվող պահանջները սահմանելու մասին:

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ