«Հաղթանակ» շարժումը ստորագրահավաք է անցկացնում Երևանում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Հիշեցնենք, որ շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ շարժմանը:
Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Երևանում։
Ստորագրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը