Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենգավիթի նստավայրում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկում է դատական նիստ, որի ժամանակ քննարկվելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Համաձայն Սահմանադրական դատարանի որոշման՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքն ապօրինի է։
Դատարանի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և պահանջում են կատարել ՍԴ որոշումը։
Բողոքի ակցիան ընթանում է արդեն 4 օր։
Առաջարկում ենք իրադարձություններին հետևել ուղիղ հեռարձակմամբ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանքից։
Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ մեկնարկած ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը