15 08 2019

Ազատ տնտեսական գոտու շահագործում, որոշումների չեղարկում․ Կառավարության նիստը



Օգոստոսի 15-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառվել է 22 հարց, որից 13-ը չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Կարծիք կհայտնի

  • «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին» 1992 թվականի նոյեմբերի 13-ի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին։
  • «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին։

Նախկինում ընդունած որոշ օրենքներ կչեղարկի կամ կփոփոխի։

Արդարադատության նախարարությանը գումար կհատկացնի։

Կսահմանի մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը։

Վերաբաշխում կանի պետական բյուջեում։

«ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտրամադրի։

Կհաստատի Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ