08 08 2019

Կառավարությունը քննարկում է մարտի 1-ին տուժածների փոխհատուցման կարգը․ ՈւՂԻՂ



Օգոստոսի 8-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառված է 34 հարց, որից 24-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Կառավարությունը՝

Ուժը կորցրած կճանաչի նախկինում ընդունած մի շարք որոշումներ։

Հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։

Կհաստատի 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը։

«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիացնի «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ին։

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ