01 07 2019

ԱԺ-ն ԲԴԽ անդամ է ընտրում. ՈՒՂԻՂ



Ազգային Ժողովը շարունակում է արտահերթ նիստը: Այսօրվա նիստում խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ քննարկում են նախորդ նիստերին առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, ինչպես նաև կկատարվի ԲԴԽ անդամի ընտրություն:

Խորհրդարանը ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի նախագծեր՝

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվեց 102 կողմ ձայնով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը և ընդունվեցին 102 կողմ ձայնով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ